Բայդենը թույլ է տվել հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին ATACMS մարտավարական բալիստիկ հրթիռներով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News 

nBkSUhL2h1Enmcm_Lr6BrNOp2Z3z8Zj21iDEh_fH_nKUPXuaDyXTjHou4MVO6BCVoZKf9GqVe5Q_CPawk214LyWK9G1N5ho=m7TKIxvdoRqiLbUNpIA1gA

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը թույլատրել է հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին ATACMS մարտավարական բալիստիկ հրթիռներով, գրում է The New York Times-ը։

Նշվում է, որ այս որոշումը կայացվել է Վաշինգտոնում իշխանափոխությունից ընդամենը երկու ամիս առաջ և դարձել «լուրջ փոփոխություն ԱՄՆ քաղաքականության մեջ»։ Ամերիկացի առաջնորդի խորհրդականների կարծիքներն այս քայլի վերաբերյալ բաժանվել են։

Հրթիռները, հավանաբար, կօգտագործվեն Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ-ի զինվորականների դեմ՝ «Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերը պաշտպանելու համար», պնդում է The New York Times-ը։

--00—ՅՄ