Աբխազիայում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան մինչև փետրվարի 19-ը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

photo_2024-11-20_12-47-21

Աբխազիայի նախագահի արտահերթ ընտրությունները կարող են տեղի ունենալ մինչև 2025 թ. փետրվարի 19-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամը։

«Ընտրությունները պետք է տեղի ունենան նախագահի հրաժարականի օրվանից հետո եռամսյա ժամկետում: Ասլան Բժանիան հրաժարական է տվել, և խորհրդարանն այն ընդունել է նոյեմբերի 19-ին, և նշանակում է, որ ընտրություններն ըստ սահմանադրության պետք է տեղի ունենան եռամսյա ժամկետում, այսինքն՝ մինչև փետրվարի 19-ը։ Իսկ քանի որ ընտրություններն Աբխազիայում միշտ անցկացվում են հանգստյան օրերին, դա կարող է լինել կա՛մ շաբաթ օրը՝ փետրվարի 15-ին, կա՛մ կիրակի՝ փետրվարի 16-ին», - ասել է գործակալության զրուցակիցը։

Նա ընդգծել է, որ ընտրությունների օրը պետք է նշանակի խորհրդարանը:

--00—ՅՄ