Մեծամորում «Lada»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

photo_2024-11-26_13-48-18

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում «Lada» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Մեծամոր քաղաքի վարչական տարածքում՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած «Մեծամոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, տեղակալ Հայկ Հակոբյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի և դասակի հրամանատար Արայիկ Սարգսյանի գլխավորությամբ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ