ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է Իրան՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի 28-րդ նիստին։
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտնում է, որ այցի ընթացքում Բայրամովը ելույթ կունենա արտգործնախարարների խորհրդի նիստում և երկկողմ հանդիպումներ կունենա։
--00—ՅՄ