Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ բոլոր պարտավորությունները մնում են անփոփոխ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

.j

Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ բոլոր պարտավորությունները մնում են անփոփոխ։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ  կառույցի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

Հայաստանը ցանկացած պահի կարող է վերադառնալ ՀԱՊԿ-ում լիարժեք աշխատանքի, Armenia Sputnik հարթակում կայացած տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղարը։

Պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին՝ գլխավոր քարտուղարը նշել է, որ հարցերի քննարկմանը Երևանի չմասնակցելը չի ազդում կառույցի արդյունավետության վրա։

--00—ԼՀ