ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Հիմա մեր վրա կախված է, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» օպերացիայի իրականացման վտանգը, բայց մենք ունենք նորից նույն, ոչ ադեկվատ իշխանությունը, որը կարծես չի նկատում աշխարհում կատարվող իրադարձությունները։ Երկրի ղեկավարը դարձել է վատ որակի բլոգեր, հրապարակում են դատարկ կադրեր, հեծանիվ են քշում, տոլմա են փաթաթում, սափրվում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Խոսելով ադրբեջանական քարոզչության մասին, թե իբր Հայաստանը պատրաստվում է պատերազմի, Զուրաբյանն ասաց՝ կամ պիտի լինես կատարյալ ապուշ, որ նման բան մտածես, կամ Բաքուն զբաղված է պատերազմի նախապտրաստմամբ․ «Իսկ մենք ջայլամի նման գլուխը մտցրել ենք ավազի մեջ և զբաղված ենք ցածրորակ բլոգերությամբ»,- նշեց Զուրաբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ