ՀՖՖ-ն Մխիթարյանին և Բարսեղյանին առաջադրել է ոլորտում տարվա լավագույնների ընտրության մրցույթում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

հհ.

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության մրցույթի տարբեր անվանակարգերում առաջադրած խաղացողներին: Այս մասին հայտնում է armsport.am-ը։

«Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ» անվանակարգում ՀՖՖ-ն առաջադրել է Հենրիխ Մխիթարյանին և Տիգրան Բարսեղյանին՝ որպես մարզիկների, որոնք իրենց մրցելույթներով Հայաստանի Հանրապետությունը առավել ճանաչելի են դարձնում և նպաստում Հայաստանի Հանրապետության հանրահռչակմանը:

Վարազդատ Հարոյանին, Էդուարդ Սպերցյանին, Լուկաս Սելարայանին և Օգնյեն Չանչարևիչին ՀՖՖ-ն առաջադրել է «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում՝ որպես մարզիկների, որոնք առավել համակրանք են վայելում հանրության մեջ իրենց մարզական գործունեության համար:

--00—ԼՀ