ՔՊ-ն ԼՂ-ի հարցում մեղադրեց ՌԴ-ին․ «Դաշնակիցը անվտանգությունը չէր ապահովում, իրավիճակ փոխվեց»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 25, 24News

Պատերազմից հետո գետնի վրա այլ իրավիճակ ֆիքսեցինք, դաշնակիցը անվտանգությունը չէր ապահովում։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Արցախի անկման մասին հարցադրմանը՝ ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Երբ ԼՂ-ի ստատուս քվոն գետնի վրա փոխվեց, ստիպված էինք իրավիճակին համարժեք արձագանքել, դաշնակիցների հետ ունեինք այնպիսի իրավիճակ, երբ դաշնակցային պարտավորություններն ու անվտանգության երաշխիքները սկսեցին չաշխատել, այս մասին մենք հրապարակայնորեն խոսել ենք բազմիցս։ Մենք պետք է հայեցակարգային շտկումներ անեինք, որպեսզի կարողանանք իրավիճակի նկատմամբ ադեկվատ լինել», - նշեց Կոնջորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

 

--00—ԱՊ