ԵՄ-ում ողջունել են Ժոզեֆ Աունի ընտրվելը Լիբանանի նախագահի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

photo_2025-01-10_14-30-31

Լիբանանի նախագահի պաշտոնում Ժոզեֆ Աունի ընտրվելը երկրի համար ճանապարհ կհարթի դեպի միջազգային աջակցության վերսկսում և ԵՄ-Լիբանան գործընկերության լիարժեք վերականգնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը:

«Այս կարևոր քայլը խորհրդանշում է հույսի և վերականգնման պահ լիբանանցիների համար: Մենք ողջունում ենք Լիբանանի խորհրդարանականներին ընդարձակ փոխհամաձայնության հասնելու համար, որը պատասխանատվություն դրսևորում է», - ասված է Կալլասի՝  հունվարի 9-ին Եվրամիության անունից արած հայտարարության մեջ:

ԵՄ արտաքին գործերի բարձրաստիճան ներկայացուցիչը նշել է, որ «ազգային միասնության ոգին որոշիչ նշանակություն ունի հասարակության տարբեր խավերի բոլոր քաղաքացիների մասնակցությունն ապահովելու համար՝ վերջին ժամանակների հակամարտությունների հետևանքները հաղթահարելու գործում, քաղաքական կայունացման ու սոցիալ-տնտեսական վերականգնման ուղի բռնելու գործում»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ