ԱՄՆ նոր պետքարտուղարի նշանակումը մտահոգություններ է առաջացրել Թուրքիայում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

photo_2025-01-21_15-33-10

Թուրքիայի ընդդմադիր «Sözcü»  լրատվամիջոցն անդրադարձել է ԱՄՆ-ի նորանշանակ պետքարտուղարին։ Նշենք, որ ԱՄՆ-ում պետքարտուղար է նշանակվել հանրապետական սենատոր  Մարկո Ռուբիոն, ում նշանակումը տվյալ պաշտոնում մտահոգություններ է առաջացրել Թուրքիայում։ Ընդդիմադիր լրատվամիջոցի նշմամբ՝ Ռուբիոն հայտնի է հակաթուրքական հայտարարություններով, Չինաստանին ուղղված կոշտ քննադատություններով ու Իսրայելին աջակցող ուղերձներով։

«Sözcü»-ն առանձնացրել է Ռուբիոյի՝ Թուրքիայի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին արված հայտարարությունները։

Մասնավորապես Ռուբիոն  նշել էր, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք Թուրքիան անցում է կատարել ավտորիտար իշխանության և  այդ երկրում մարդու իրավունքների խախտումները գնալով ավելանում են։

Նա պնդել էր, որ Էրդողանի կառավարությունը թուլացնում է ժոովրդավարական ինստիտուտները և դա ըստ նրա՝ սպառնում է ՆԱՏՕ-ի արժեքներին և դաշինքի ներդաշնակությանը։

2017-ին Ռուբիոն նշել էր, որ եթե Թուրքիան ցանկանում է, որ իրեն վերաբերվեն որպես ԱՄՆ-ի դաշնակից, ուրեմն պետք է գործի դաշնակցի պես։

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի» դեմ Թուրքիայի ռազմական գործողություններին՝ Ռուբիոն ընդգծել էր, որ այդ գործողությունները սպառնում են տարածաշրջանի կայունությանը և վնաս հասցնում ահաբեկչության դեմ պայքարին։

Նա նաև նշել էր, որ Թուրքիայի վարած քաղաքականությունը հակասում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հանձնառություններին։ Այս ամենից ելնելով՝ թուրքական լրատվամիջոցը Մարկո Ռուբիոին անվանել է «Թուրքիայի թշնամի»։

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ