Ոստիկանություն տեղափոխված քաղաքացու մոտ հայտնաբերվել են թմրամիջոցներ, փաթեթներ, ատրճանակ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

photo_2025-02-01_21-04-50

Հունվարի 30-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:30-ի սահմաններում Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Մխիթար Զ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն ոստիկանությունում նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1 հատ դեղին գույնի կպչուն ժապավենով փաթեթ, որի մեջ առկա է եղել «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված, որի քաշը փաթեթի հետ միասին կազմել է 1,86 գրամ, ինչպես նաև թվով 2 հատ դեղին կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթ, որոնց մեջ առկա է եղել «մեթամֆետամինին» նմավող սպիտակ բյուրեղանման զանգված, որոնց քաշը փաթեթների հետ միասին կազմել է 3,53 գրամ։ Հայտնաբերվել է թվով 1 հատ պոլիէթիլենային թափանցիկ տոպրակ, որի մեջ առկա է եղել «կոկային» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ փոշենման զանգված, որի ընդհանուր քաշը կազմել է 0,15 գրամ։

Գրպանի մեջ առկա է եղել նաև «մարիխուանային» նմանվող դեղնականաչավուն զանգված, որի ընդհանուր քաշը կազմել է 0,29 գրամ, 1 հատ բժշկական ներարկիչ, որի ներսի պատերին եղել է սպիտակ հետքեր, հայտնաբերվել է նաև սիգարոն գրառմամբ թղթե փաթեթ, որի մեջ առկա է եղել դեղնականաչավուն սուր հոտով զանգված, որի ընդհանուր քաշը կազմել է 0,60 գր։ Հայտնաբերվել է նաև թվով 1 հատ բժշկական կաթուցիչ՝ մոխրացված հետքերով, 1 հատ ապակյա գլանակ մոխրացված հետքերով, 1 հատ դեղին գույնի կպչուն ժապավեն:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ