ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
«ԱրԲատի» հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանության գործով գլխավոր կասկածյալները դիտարկվում են Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության դիվերսանտներին, RT-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։
Ըստ աղբյուրի՝ Սարգսյանին հետևում էին տարեսկզբից, իսկ ուկրաինական հատուկ ծառայությունները 3 ամսից ավելի մշակում էին գործողությունը։
Հիշեցնենք, որ ռուսաստանյան ТАСС գործակալությունը, հղում անելով իրավապահ աղբյուրներին, գրել էր, որ տեղի ունեցածը մանրակրկիտ ծրագրավորված մահափորձ է եղել։
Իրավապահ մարմինները ավելի վաղ հայտարարել էին՝ Մոսկվայում պայթյունի հետևանքով մահացած «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի դեմ մահափորձի նախապատրաստմանը մի քանի մարդ էր ներգրավված։
Հետաքննության տվյալներով՝ մահափորձը նախապատրաստողներից յուրաքանչյուրի դերը նախապես են բաշխել։ Նրանցից ոմանք հետևել են Սարգսյանին, ոմանք էլ մասնակցել են պայթյունի իրականացմանը:
--00—ՍՊ