Ալավերդիում ոստիկանները քաղաքացուց պահանջել են իջեցնել անդրավարտիքը, ծեծել, արցունքաբեր գազ կիրառել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

121354.thumb_

Ալավերդիում ոստիկանները բռնություն են գործադրել երեք քաղաքացու նկատմամբ, կիրառել արցունքաբեր գազ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ահազանգեց փաստաբան Հակոբ ճարոյանը, որը քիչ առաջ է հանդիպել բռնության ենթարկված իր վստահորդներին, արձանագրել նրանց վնասվածքները։

«Երեկ երեկոյան՝ ժամը 21։00-ի սահմաններում՝ ոստիկանության ծառայողները՝ պարեկները՝ իրենց կոչումով մայոր՝ հրամանատարի հետ, մոտեցել են Ալավերդի բնակչու ավտոմեքենային, պահանջել փաստաթղթերը, ինչը տվել է, հարցրել են գրպանում ինչ կա, նա էլ դատահրակել է։ Ապա ասել են անդրավարտիքն էլ իջեցնի, նա էլ պատասխանել է՝ հո ապուշ չեք, որպես ինչ պետք է իջեցնեմ․․․այդպես տանում են բաժին։

Ոստիկանության բաժին չհասած՝ սկսում են ծեծի ենթարկել՝ մի 10 հոգով, ընկերներն էլ են այդտեղ լինում, ոստիկանապետն է դուրս գալիս, սկսում է խփել հավաքվածներին։ Ոստիկանության շենքում երեք հոգու շատ ուժեղ ծեծի են ենթարկել, այն ձևով, որ շտապօգնության մեքենաներ են եկել, հիմա էլ՝ իրենց վատ են զգում։ Բեսպրեդել է։ Մայոր կոչումով ունեցող անձը ՝ ամենագռեհիկ հայհոյանքներով նման բան է անում։ Միլպետն անձամբ հրահանգում է՝ ոստիկանության հատուկ մասում՝ ոստիկանության դիմացը, երկրորդ-երրորդ հարկերում՝ ոստիկանները ծեծել են։ Բոլորի վրա էլ բռնության հետքերը կան։ Պատկերացրեք՝ այնպես են արցունքաբեր գազով փչել աչքերին, որ երեք անգամ շտապօգնության մեքենա է եկել, առավոտյան այդ անձը դեռ չէր տեսնում»,- պատմեց Ճարոյանը՝ նշելով, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ խոշտանգման վերաբերյալ, ինչպես նաև՝ երեկ երկու անգամ դիմել են ՄԻՊ աշխատակազմին, քանի որ առաջին 30 րոպեն խոչընդոտել են անգամ իրեն՝ որպես պաշտպանի, հանդիպելու ձերբակալվածներին»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ