ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Արթուր Օլենինը հայտնել է, որ թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը ստացել է ոտքի սալջարդ և մկանային սպազմ:
Սպերցյանը վնասվածք ստացավ «Կռիլյա Սովետովի» դեմ 19-րդ տուրի խաղում (1:1) և լքեց դաշտը բժշկական մեքենայով։ Վնասվածքի ծանրության մասին հստակ տեղեկություն դեռ չկա, ֆուտբոլիստին լրացուցիչ հետազոտություն է սպասվում։
«Վնասվածքի ծանրությունը դժվար է որոշել։ Կանցկացնեն հետազոտություն և կհստակեցնեն իրավիճակը։ Ստացել է հարված, կա սալջարդ և ձգվածք՝ ինչից հետո առաջացել է սպազմ։ Որքան լուրջ է, դեռ չենք հասկանում», – Օլենինի խոսքերը փոխանցում է «Матч ТВ»-ն։
Խաղից հետո Սպերցյանն ասաց, որ դեռ չի կարող գնահատել իր վնասվածքի լրջությունը։
— Ինչպե՞ս ես զգում քեզ:
— Կտեսնենք վաղը, դեռ չգիտեմ, – ասել է Սպերցյանը «Матч ТВ»-ին։
«Կրասնոդարը» 40 միավորով գլխավորում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ գերազանցելով «Զենիթին» լրացուցիչ ցուցանիշներով։ Հաջորդ խաղում՝ մարտի 7-ին, թիմը կխաղա «Պարի ՆՆ»-ի դեմ։
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի շրջանակում Հայաստանի ընտրանին Վրաստանի հավաքականի հետ կմրցի մարտի 20-ին և 23-ին։
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ