ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
Այսօր Բաքվում շարունակվել է ապօրինի գերեվարված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու «դատական» ֆարսը։ Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը հայտնում է, որ նա որեւէ հարցի չի պատասխանել․
«Ադրբեջանական կողմը սկսել է ներկայացնել Վարդանյանի telegram, what’s up եւ signal չատերով եղած տարբեր նամակագրությունները…
Այս ֆարսի հաջորդ ակտը նշանակվել է մարտի 11-ին։ Հիշեցնեմ, որ փետրվարի 19-ից Վարդանյանը հացադուլ է հայտարարել։ Նրա վիճակը ակնհայտորեն վատ է։ Անգամ ադրբեջանական կողմի ֆիլտրած նկարներում է դա ակնհայտ…»,- հայտնել է ադրբեջանագետը։
--00—ՍՊ