ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
Մարտի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ «Երևան» բժշկական կենտրոնի դիմաց, Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Սարգիս Ա․-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևանի բնակիչներ 41-ամյա Անդրանիկ Դ․-ի վարած «Mitsubishi Pajero» մակնիշի և 40-ամյա Վահե Խ․-ի վարած «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենաներին։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
--00—ՍՊ