Քննարկվել են առողջապահության տարբեր ոլորտներում ՀՀ-Եգիպտոս համագործակցության ներկա վիճակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

ԱԱ

 

Եգիպտոսում‏ Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սարգսյանը մարտի 4-ին հանդիպում է ունեցել Եգիպտոսի մարդկային զարգացման գծով փոխվարչապետ, առողջապահության և ազգաբնակչության նախարար Խալեդ Աբդել-Ղաֆֆարի հետ: ‎Այս մասին հայտնում են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։

‏Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առողջապահության տարբեր ոլորտներում ՀՀ և ԵԱՀ միջև համագործակցության ներկայիս իրավիճակը և հետագա զարգացման հեռանկարները: Երկուստեք ընդգծվել են ՀՀ և ԵԱՀ միջև ոլորտային փոխգործակցության առավել ընդլայնման և խորացման համար առկա նախադրյալները և դեռևս չիրագործված մեծ ներուժը:

Այս կապակցությամբ զրուցակիցները մասնավորապես կարևորել են բարձրաստիճան փոխայցելությունների ակտիվացման, իրավապայմանագրային բազայի ընդլայնման, ինչպես նաև մասնագիտական և գործարար համայնքների միջև շփումերի ինտենսիվացման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:


--00—ՍՊ