Թրամփը դիտարկում է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մասնակցության ձևաչափը փոխելու հարցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

FF
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մասնակցության ձևաչափը փոխելու, այդ թվում դաշնակիցների վրա հարձակման դեպքում նրանց պարտադիր պաշտպանությունից հրաժարվելու հարցը, հայտնում է NBC News-ը։

 Պաշտոնյաների խոսքով՝ Թրամփն իր օգնականների հետ քննարկել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մասնակցության ճշգրտման հնարավորությունը այնպես, որ նախապատվությունը տա դաշինքի այն անդամներին, որոնք իրենց ՀՆԱ-ի որոշակի տոկոսը ծախսում են պաշտպանության վրա: Պաշտոնյաների փոխանցմամբ՝ քաղաքականության հնարավոր փոփոխության շրջանակում ԱՄՆ-ը կարող է չպաշտպանել հարձակման ենթարկված ՆԱՏՕ-ի անդամին, եթե այդ երկիրը չի հասել պաշտպանական ծախսերի շեմային մակարդակին: 

Թրամփը նաև դիտարկում է քաղաքականության փոփոխության հնարավորությունը, որով ԱՄՆ-ն նախապատվությունը կտա ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ զորավարժություններին, որոնք իրենց ՀՆԱ-ի որոշակի տոկոսը ծախսում են պաշտպանության վրա: Նրա վարչակազմն արդեն եվրոպացի դաշնակիցներին հասկացրել է, որ ԱՄՆ-ը կարող է կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում, և այժմ դիտարկվող տարբերակներից մեկը տարածաշրջանում ամերիկյան որոշ զորքերի վերատեղակայումն է, որպեսզի նրանք կենտրոնանան ՆԱՏՕ-ի երկրներում կամ նրանց շուրջ, որոնք իրենց պաշտպանական ծախսերը բարձրացրել են ՀՆԱ-ի որոշակի տոկոսի, ասել են պաշտոնյաները:

--00—ՍՊ