Սպիտակ տունը հերքել է ուկրաինացիներին ժամանակավոր իրավական կարգավիճակից զրկելու տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

ss

ԱՄՆ-ում հերքել են այն տեղեկությունը, թե  մտադիր են չեղարկել երկրում բնակվող մոտ 240 հազար ուկրաինացիների ժամանակավոր իրավական կարգավիճակը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հերքումը տարածել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիտը՝ նշելով, որ ներկա պահին նման որոշում չի կայացվել։

Ավելի վաղ՝ Reuters գործակալությունը, հղում անելով պաշտոնյայի և երեք իրազեկ անձանց, տեղեկություն էր հրապարակել, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պլանավորում է չեղարկել Ռուսաստանի հետ հակամարտությունից փախած մոտ 240 հազար ուկրաինացիների ժամանակավոր իրավական կարգավիճակը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։


 

--00—ՍՊ