Հայտնի է՝ երբ կսկսվեն ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

աա

ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունները կսկսվեն մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում: Այդ մասին հայտնել է Fox News-ի լրագրող Ժակի Հենրին:

Գործակալության տվյալներով՝ ամերիկյան պատվիրակության կազմում Էր Ռիադ կմեկնեն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն,  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը եւ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով  խորհրդական Մայքլ Ուոլթը: Ուկրաինական պատվիրակության անդամների թվում կլինի Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։


 

--00—ՍՊ