Անասնագոմի տանիքում հրդեհ է բռնկվել, երկու մարտական հաշվարկ է մեկնել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

Ս

Մարտի 6-ին, ժամը 15:47-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արջուտ գյուղում այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել գյուղի 20-րդ փողոցի 20-րդ նրբանցքի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում (մոտ 40 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։12-ին, մարվել՝ 16։43-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 30 քմ), տանիքում կուտակած անասնակեր (մոտ 2 խմ) և ջերմահարվել՝ առաստաղը (մոտ 20 քմ):


 

--00—ՍՊ