ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
Ռուսաստանին մեկուսացնելու և դրա հետ չշփվելու փորձերը կենսունակ ռազմավարություն չէ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ՌԴ և Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնաց Կիտ Քելոգը՝ խոսելով ռուս-ուկրաինական հակամարտության մասին։
«ԱՄՆ-ն և Ռուսաստանը պետք է վերագործարկեն հարաբերությունները՝ հակամարտությունն ավարտելու համար»,- նշել է ԱՄՆ նախագահի՝ ՌԴ և Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնացը։
--00—ՍՊ