ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
«Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության Հանրային անվտանգության ծառայության հրամանատար, միջազգային փորձագետ, գեներալ-մայոր Վիկտորաս Գրաբաուսկասի գլխավորած պատվիրակությունը մարտի 7-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:
Լիտվայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո գեներալ-մայոր Վիկտորաս Գրաբաուսկասը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
--00—ՅՄ