Հայաստան կժամանի Նիդերլանդների ԱԳ նախարարը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

ԴԴ

Մարտի 12-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:


 

 --00—ՍՊ