ԵԱՀԿ-ն բախվում է խնդիրների, չի կարող կատարել ավելի վաղ իրեն վերապահված գործառույթները․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

հ

ԵԱՀԿ-ն այժմ բախվում է երկակի ստանդարտների խնդիրների հետ, կազմակերպությունը չի կարող կատարել ավելի վաղ իրեն վերապահված գործառույթները, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

«Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) ոչինչ չի արել Ուկրաինայում հակամարտությունը կանխելու համար, թեև կարող էր»,- հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։ 

Պեսկովը նաև հայտարարել է, որ Կրեմլը դեռևս տեղեկություն չունի Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների արդյունքների մասին։ 
 

 --00—ՍՊ