ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի անցումային խաղերի շրջանակում մարտի 20-ին կհանդիպի Վրաստանի ընտրանու հետ։
Ինչպես տեղեկացնում է «Նոայի» մամուլի ծառայությունը, այդ օրը լինելու է հայ-վրացական ֆուտբոլային ևս մեկ պայքար՝ ակումբային մակարդակում։
«Նոան» մրցելու է Քութայիսի «Տորպեդոյի» հետ։ Խաղը նախատեսված է 16։00-ին և կայանալու է Արմավիրի քաղաքային մարզադաշտում։
--00—ՍՊ