Լուկաս Սելարայանը ժամանել է Սաուդյան Արաբիա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

ma8z

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը ժամանել է  Սաուդյան Արաբիա։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am-ից։

Հիշեցնենք, որ «Կոլամբուս Կրյուի» նախկին ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայի «Ալ Ֆաթեհ» ակումբում։

Սելարայանը 97 հանդիպման է մասնակցել «Կոլամբուսի» կազմում՝ դառնալով  38 գոլի և 30 գոլային փոխանցման հեղինակ։

--00—ԼՀ