Վրացական ֆան շարժումը ներողություն է խնդրել մեզնից․ ՖԱՖ շարժման հիմնադիր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

486750008_28902549272724238_9051663922696758748_n-750x375

ՖԱՖ երկրպագուական շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը հայտարարել է, որ Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտում տեղի ունեցած միջադեպից հետո Վրաստանի ընտրանու երկրպագուական շարժումը ներողություն է խնդրել։

«Վրաստանի հավաքականի ֆան շարժումը` Կոմագեբին, ներողություն է խնդրել մեզնից մարզադաշտի իրենց մի քանի տասնյակ երկրպագուների հիմար ու սխալ պահվածքի համար, սոլիդարություն հայտնել մեր պայքարում..

Ինչպես նշել եմ մի քանի անգամ ֆուտբոլի միջոցով ոչ մի դեպքում մեր 2 երկրների ժողովուրդների մեջ չպետք է թշնամանք ու բացասական տրամադրվածություն առաջանա, մեր թշնամիները մեզ հերիք են։ Իսկ նշածս քայլը, կարծում եմ, կնպաստի, մեր երկրների ֆան ակումբները ավելի մտերմանան։

Սա երկրպագուների միջադեպի մասով։ Պադոշ, անինքնասերների մասին ավելի ուշ»,- գրել է Ջանջոյանը ֆեյսբուքյան իր էջում։

--00—ՅՄ