ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 25, 24News
Կապանում ամփոփիչ ասուլիսին ներկայացնելով 100 նոր փաստ Հայաստանի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե 2019 թ․ հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողները հայտարարագրել են 764,5 մլրդ դրամ հարկ, ինչը 2018 թ ․ նույն ժամանակահավտվածի համեմատ ավելի է 90,7 մլրդ դրամով կամ 13 տոկոսով։
Ըստ Փաշինյանի ներկայացրած տվյալների՝ 2017 թ ․ հունվար-սեպտեմբերի ամիսների համեմատ խոշոր հարկատուների վճարած հարկերը կազմել են 185,5 մլրդ դրամ կամ 32 տոկոս:
«Սա այն մասին է՝ օլիգարխիա կա՞, թե՞ չկա: Եթե օլիգարխն իր հարկերը վճարում է՝ էլ ի՞նչ օլիգարխ: Այսինքն՝ ինքն արտոնյալ չէ: «Օլիգարխ» և »օլիգարխիա» նշանակում է քչերի իշխանություն: Հայաստանի Հանրապետությունում քչերի իշխանություն չկա և չի լինելու այլևս: ՀՀ-ում կա շատերի իշխանություն՝ ի դեմս ՀՀ ժողովրդի», - ասել է Փաշինյանը: