ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 28, 24News
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Նարեկ Մալյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով:
Այս մասին հայտնել է ոստիկանության լրատվական ծառայությունը:
Հիշեցնենք, որ ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը բերման է ենթարկվել ոստիկանություն։
Քաղաքական վերլուծաբան Միհրան Հակոբյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են Մալյանին բերման ենթարկում դիմակավորված անձինք: