ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
«Այսօր տեղի ունեցավ Երրորդ հանրապետության ամենաբարձրաստիճան ձերբակալությունը: Մենք չենք կատակում, երբ ասում ենք կոռուպցիան տեղ չունի մեր երկրում:
Մեզ համար չկան նախկին կամ ներկա կոռուպցիոներներ: Ներկա թե նախկին՝ յուրաքանչյուր կոռուպցիոներ կանգնելու է դատարանի առջեւ»:
Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ-ն ձերբակալել է քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով։
Վերջինս, ըստ հաղորդագրության, տվել է ինքնախոստովանական ցուցմունք։