ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
Արցախի նախագահի մամուլի խոսնակ, Արցախի նախագահի թեկնածու Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Փաշինյան-Ալիև բանավեճը ևս մեկ անգամ ապացուցում է, որ պաշտոնական Բաքուն պատրաստ չէ որևէ նորմալ, կառուցողական քայլի:
Զարմացած ենք, որովհետև պատկերացնում էինք, որ Ալիևը մի քիչ ավելի խորը գիտելիքներ ունի սեփական պատմության վերաբերյալ: Այն, ինչ ինքն ասում է, պրոպագանդայի տակ ընկած 3-րդ դասարանի երեխայի ասած է, խորհուրդ կտամ ավելի լավ նայել իրենց պատմությունը»: