ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:
Զրուցակիցները բարձր են գնահատել Երևանի և Թբիլիսիի միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում, միևնույն ժամանակ նշելով, որ բարեկամ քաղաքների միջև գործակցությունը ընդլայնվելու և խորանալու մեծ ներուժ ունի:
Նշվում է, որ քաղաքապետ Մարությանը և դեսպան Սագանելիձեն քննարկել են նաև այս տարվա ամռանը Երևանում Թբիլիսիի օրերի անցկացմանը վերաբերող հարցեր: