ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
Հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է, որ Տոկիո-2020 օլիմպիական խաղերին մասնակցելու համար շարունակում է մարզվել։
Մարզիկի խոսքով՝ իրենք ոչ թե օլիմպիական խաղերին գնալու պահանջ են ներկայացնում, այլ ասում են, թող որևէ միջազգային մրցաշարի մասնակցեն և հաղթողը որոշվի դրա արդյունքում։
«Ինձ մեղադրում են, թե ՀՀ ըմբշամարտի առաջնությանը չեմ մասնակցել։ Դա բացարձակապես սուտ է։ Նման բան չի եղել։ Ոչ մեկը չի պարտադրել կամ առաջարկել մասնակցել 2019-ի առաջնությանը։ Պայմանավորվածությունը եղել է միայն որևէ միջազգային մրցույթի մասնակցությունը»,- ասել է Ջուլֆալակյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։