ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
Ժամը 15։00-ին տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Հանրապետությունում արտակարգ դրություն մտցնելու հարցը։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայատարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիստը կլինի դռնբաց, ուղիղ հեռարձակմամբ: