ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Մինչև երկրում հայտարարված արտակարգ դրության ավարտը Օլիվեր Հոլդինգ ընկերությունների խմբի անդամ Օլիվեր Գրուպ գնահատման գործակալությունը բուժաշխատողներին անվճար ծառայություններ կմատուցի։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում նշեց Օլիվեր Գրուպի սեփականատեր Հրաչյա Հակոբյանը։
Հրաչյա Հակոբյանի խոսքով՝ գործակալությունն այս նախաձեռնությունն իրականացնում է մարտի 17-ից։ Անվճար ծառայություններից արդեն օգտվել է 6 բուժաշխատող։