ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը նախագահ ընտրվելու դեպքում պատրաստվում է ստեղծել Արցախի համահայկական online (առցանց) համալսարան:
«Ես առաջ եմ քաշում Արցախի համահայկական online (առցանց) համալսարանի ստեղծման գաղափարը: Այնտեղ դասավանդելու են Արցախի, Հայաստանի, Սփյուռքի լավագույն մասնագետները, և ուսանելու են աշխարհի բոլոր ծայրերից մեր հայրենակիցները և ոչ միայն: Սա ոչ միայն կրթական մեծ քայլ կլինի, այլև Արցախը համաշխարհային զարգացումներից մեկուսացնելու՝ հակառակորդի փորձերի ձախողմանն ուղղված քայլ»,- ասում է Արայիկ Հարությունյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: