Առողջապահության նախարարությունը հորդորում է կրճատել շաքարի, ալկոհոլի օգտագործումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

ան

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ինքնամեկուսացման ժամանակ քաղաքացիների անհրաժեշտ քայլերին: 



«Ինքնամեկուսացման ժամանակ պետք է առողջ կենսակերպ վարել»,- նշված է հայտարարության մեջ:



Այդ կապակցությամբ առողջապահության նախարարությունը առաջարկում է սահմանափակել ալկոհոլի և շաքար պարունակող ըմպելիքի օգտագործումը: