ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Պարետի որոշմամբ անձնական տրանսպորտային միջոցներով թույլատրվում է առավելագույնը 2 անձի տեղափոխումը՝ ներառյալ վարորդի։
Սույն որոշման պահանջների իրականացումն ապահովելու է ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանը:
Հիշեցնենք, որ պարետի որոշմամբ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանվել անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով, որոշ բացառություններով: