ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Ասել եմ, թե դժգոհ եմ մոտեցումից, այո դժգոհ եմ, որովհետև բոլոր սահմաններում պետք է թեստեր լինեին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։
Ըստ Ծառուկյանի՝ բանկային համակարգում ոչ թե պետք է սառեցումներ լինեն, այլ ներում՝ 3 ամիս։
«1մլն 650 հազար վարկառու կա, մարդը չի աշխատում, չգիտի՝ ոնց սնվի, ու այդ մարդուն պարտադիր 2 ամիս հետո տոկոսները գալու են։ Եղբայր ջան, էսօր մենք չենք ընկել մեր ժողովրդի հետևից։ Պետք է որոշում կայացվի և տոկոսները սառեցվեն, որ գոնե մարդը մտածի իր առօրյա սննդի հարցով։ Թե չէ, ասում են անհատական հանդիպումներ, ծիծաղելի է, 1 մլն 650 հազար մարդ անհատական հանդիպումնե՞ր», - ասել է խմբակցության ղեկավարը։
Նրա պնդել է,որ խնդիրները լուծելու համար քայլեր պետք է արվեն․
«Ոչ թե ուզում ենք լավամարդ լինենք, ցեխ շպրտենք, այսօր դրա ժամանակը չի։ Մենք ասում ենք, որ պատրաստ ենք 24 ժամ աշխատել, ներկայացնել մեր տեսակետը, մոտեցումը, խնդրի լուծումը։ Այսօր չպետք է լինի իմը, քոնը, մյուսինը, այլ պետք է լինի արդյունավետ առաջարկ։ Պատասխանատվությունը բոլորինս է, որից հետո էլ մարդիկ պատասխան կտան իրենց չարածի համար»։