ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
«Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը կորոնավիրուսով վարակվելուց հետո դուրս է եկել ինքնամեկուսացումից, նրա առողջական վիճակը լավ է: Այս մասին հայտնել է արքայազնի պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է РиаНовости-ն:
Հիշեցնենք, որ Չարլզը մարտի 25-ին կորոնավիրուսով պայմանավորված անցել էր թեստավորման՝ դրական արդյունքով:
«Քլարենս Հաուսը այսօր կարող է հաստատել, որ բժշկի հետ խորհրդակցելուց հետո արքայազն Չարլզը դուրս է եկել ինքնամեկուսացումից»:
Ըստ փոխանցվող տեղեկությունների՝ նրա առողջական վիճակը լավ է, նա հետևում է կառավարության ցուցումներին:
Այժմ Չարլզը իր 72-ամյա Կամիլայի հետ գտնվում է շոտլանդական Աբերդինշիր կոմսության Բիրկհոլ առանձնատանը։
Արքայազնի գրասենյակը ավելի վաղ հայտնել էր, որ հնարավոր չի եղել պարզել Չարլզի շփման շրջանակը: Սա պայմանավորված է վերջերս մեծ թվով հրապարակային միջոցառումների նրա մասնակցությամբ:
Մեծ Բրիտանիայի թագուհու՝ Եղիսաբեթ Երկրորդի վիճակի մասին նույնպես կա տեղեկություն: Նա առողջ է: