ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասում է, որ հունվարին կանխատեսվող տնտեսական պատկերը չենք ունենա, բայց պետք է գիտակցել՝ ամբողջ աշխարհն է գլոբալ շոկ ապրում: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ որոշակի ճգնաժամ այժմ էլ կա, որն արտահայտվում է շրջանառությունների անկմամբ:
Մեր զրուցակիցը կարծում է, որ 26.500 դրամը, որ տրամադրվում է անչափահաս երեխա ունեցող ծնողներին, մեծ գումար չէ, բայց պետք է հասկանալ, որ մարդկանց տրվող օգնությունը ձևավորվում է ոչ թե երկնքից, այլ՝ որոշ տեղերից: Պատգամավորը հստակեցնում է՝ կարող էին վարկեր վերցնել, ավելի մեծ օգնություններ տալ, բայց դա խթան կլիներ գնաճի համար:
Թունյանն անընդունելի է համարում այն մարդկանց քննադատությունը, որոնք տարիներով պաշտոններ են զբաղեցրել, աշխատավարձից զատ եկամտի այլ աղբյուրներ են ունեցել, բայց այժմ քննադատաբար են խոսում պարևավճարների մասին: Թունյանն ընդգծում է՝ միլիոնավոր դոլարներ թալանածները, պարգևավճարների թեման օրակարգ բերելով, դիվիդենտ են հավաքում:
Մանրամասները՝ տեսանյութում։