ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնոսնը դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ բուժվում էր կորոնավիրուսից։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Իր բժշկական խմբի խորհուրդների համաձայն, վարչապետը միանգամից չի վերադառնա աշխատանքի։ Նա ուզում է շնորհակալություն հայտնել հիվանդանոցի աշխատակազմին, փայլուն աշխատանքի համար»,- ասել է Ջոնսոնի խոսնակը։
Դուրս գրվելուց հետո Ջոնոսոնը տեսանյութ է հրապարակել իր թվիթերում, որտեղ շնորհակալություն է հայտնել բրիտանական Ազգային առողջապահական համակարգին և հայտնել, որ նրանց պարտական է կյանքով։
«Դժվար է բառեր գտնել, իմ կյանքը փրկած Ազգային առողջապահական համակարգին իմ պարտքի զգացումը փոխանցելու համար։ Միասին մենք կհաղթահարենք այս խնդիրը, այնպես ինչպես հաղթահարել ենք բազում խնդիրներ նախկինում»,- Forbes-ի փոխանցմամբ՝ ասել է Ջոնսոնը։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել անձնակազմին, ովքեր հոգ էին տարել իր մասին, մասնավորապես անդրադարձել է երկու բուժքույրերին, ովքեր 24 իր մահճակալի կողքին էին։