Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ, ռուբլին՝ թանկանալ. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

փող

ԱՄՆ դոլարի փոխարժեքն ապրիլի 14-ին կազմել է 485.52 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 1.01 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջից։

Եվրոյի փոխարժեքը 531.30 դրամ է, նվազել է 0.72 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 609.28 դրամ, աճել է 0.92 դրամով, ռուսական ռուբլու փոխարժեքը 6.61 դրամ է, աճել է 0.01 դրամով։

Թանկարժեք մետաղներից արծաթի համար սահմանվել է 236.88 դրամ, ոսկու համար՝ 26,234.66 դրամ, պլատինի համար՝ 11,473.22 դրամ: