ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News
Այսօր 3.6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Դաղստանում՝ Վրաստանից 8 կմ հեռավորությամբ: Այս մասին հայտնում է Новости-Грузия։
Վրաստանի Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնից հաղորդվում են, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 16:53-ին ռուս-վրացական սահմանից 8 կմ հեռավորությամբ:
Աղբյուրի հաղորդմամբ էպիկենտրոնը գտնվել է 24 կմ խորությամբ: Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել:
Սահմանն անցնում է Դաղստանի Ցունտինսկի շրջանի և Վրաստանի Կվարելսկի շրջանի միջով: