ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News
Վրաստանի Ստեփանծմինդայից (Մցխեթ-Մթիանեթիի տարածաշրջան) 36 կիլոմետր հեռավորության վրա 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հաղորդվում Է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով գիշերվա ժամը 1-ին:
Երկրաշարժի էպիկենտրոնը Հյուսիսային Օսիայի հետ Վրաստանի սահմանին է՝ 10 կիլոմետր խորության վրա: Տուժածների ու ավերածությունների վերաբերյալ տեղեկատվություն չի հաղորդվում։