ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
Ֆրանսիայում փուլային տարբերակով մայիսի 11-ից կսկվի դպրոցներ ու մանկապարտեզներ երեխաների վերադարձը։
Նախ կբացվեն մանկապարտեզները, այնուհետ նախապատրաստական ու տարրական դասարանները․ մայիսի 18-ին դասընթացները կվերսկվեն քոլեջներում, դպրոցներում, մայիսի 25-ից սովորական ուսումնական պրոցես կլինի բոլորի համար:
Ֆրանսիայի կրթության նախարար Ժան-Միշել Բլանկեն ասել է, որ անհրաժեշտ է աշակերտներին միավորել փոքր խմբերում, հստակեցնել անվտանգության միջոցառումները
«Սովորող խմբերը պետք է լինեն ոչ մեծ: Թիվը կարող է տատանվել տարրական ու բարձր դասարնների դեպքում, բայց կարող են լինել 15 հոգուց բաղկացած խմբեր»,- հստակեցրել է նախարարը: