ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News
ՀՀ վարչապետի 2018թ. հունիսի 11-ի N 706-Ա որոշման մեջ փոփոխություն է կատարվել, որում մասնավորապես ասված է․
«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին»
N 706-Ա որոշման N 2 հավելվածի 4-րդ կետում «891» թիվը փոխարինել «941» թվով»,- ասված է որոշման մեջ: