ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News
ՀՅԴ ՀԵՄ-ը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Տ. Պետրոս ավագ քահանայի ուղերձը՝ հղված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ։
«Մեր ժողովուրդն իր անցյալը չպետք է մոռանա, չպետք է հանգստանա, այլ պետք է պահանջատեր լինի: Պահանջատիրությունը գործ է պահանջում, որի հիմնական բեռը դրվելու է մեր երիտասարդների ուսերին:
Մենք զոհի կարգավիճակից դուրս եկանք, այդ բարդույթը հաղթահարեցինք, արդեն պահաջատերի կարգավիճակում ենք: Մեր Սուրբ Նահատակների բարեխոսությամբ լցվենք նոր ուժով, նոր եռանդով` մեր համազգային հարցի լուծման համար»,- ասված է Տ․ Պետրոս ավագ քահանայի ուղեերձում: