ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հաստատել է մրցաշրջանի վաղաժամ ավարտը՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Նշվում է նաև, որ նոր առաջնության մեկնարկի օրերը կփոխվեն: Նոր մրցաշրջանը կարող է մեկնարկել 2021 թվականի հունվարին: Այս մասին հայտնում է Armsport.am-ը։
Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի (AFA) նախագահ Կլաուդիո Տապիան El Universo-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է, որ հաջորդ մրցաշրջանում լիգաների միջև թիմերի փոխանակում չի լինի:
Արգենտինայի առաջնությունում այս պահին խաղարկվել է 23 տուր: «Բոկա Խունիորսը» առաջնության առաջատարն է՝ 48 միավորով: Երկրորդ տեղում «Ռիվեր Փլեյտն» է 47 միավորով։ Եզրափակում է լավագույն եռյակը «Վելես Սարսֆիլդը», որն ունի 39 միավոր:
Աղբյուրը՝ Armsport.am։